ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք չհայտնեց այն հարցի շուրջ, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը որպես ընդդիմադի՞ր է վերադառնալու քաղաքականություն:
«Գագիկ Ծառուկյանը դեռ չի վերադարձել, հայտարարություն էլ չի արել: Նա իմ ընկերն է, եւ նրա բոլոր տեսակի որոշումներն իմ համար ընդունելի են: Միանշանակ, նրա վերադարձով ԲՀԿ-ի վարկանիշը մի քանի անգամ կբարձրանա»,-նշեց նա:
Մանուկյանն անդրադարձավ այն փաստին, որ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու ժամանակ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչում, այդ թվում՝ «թալանչի»: «Սխալ են արել այն մարդիկ, որոնք նման արտահայտություններ են արել: Երբեք պետք չէ կամուրջները մինչեւ վերջ այրել»,-համոզմունք հայտնեց Աբրահամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































