Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Չիլինգարյան. 2016-ի ընթացքում գների ուժեղ տատանումներ չեն եղել

Դեկտեմբեր 14,2016 16:49

«Հույս ունենք, որ դրական փոփոխություններ կլինեն գալիք տարի»,- դեկտեմբերի 14-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով 2016 թվականը, ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նա նշեց, որ 2016 թվականին կառավարությունում փոփոխություններից հետո դժվար է դրական արդյունք ակնկալել. «Հունվարի 1-ից գազի սակագինը կիջնի սպառողների համար: Դա, կարելի է ասել, էլի նվաճում է: Հույսով լինենք, որ այդ սակագնի փոփոխությունը երկարաժամկետ լինի, այլ ոչ թե ժամանակավոր, հուսանք՝ այն քաղաքական բնույթ չի կրի, շարունակական լինի»:

Կարեն Չիլինգարյանը դժվարացավ ձեռքբերումներ առանձնացնել, սակայն նկատեց, որ տարվա ընթացքում գների ուժեղ տատանումներ չեն եղել. «Դա էլ է ողջունելի: Ինչ խոսք, 1.5-2 տոկոսի ավելացումը բնական է ցանկացած երկրում, բայց 5-10 տոկոսի տատանումն արդեն խնդիրներ է առաջացնում: Այս տարի, բարեբախտաբար, այդպիսի տատանումներ չեն եղել»:

Կարեն Չիլինգարյանը հավելեց, որ այս համատեքստում խնդիր է համարվում ջրի սակագնի բարձրացումը Երեւանում. «Չնայած ես ի սկզբանե հույս էի կապում եւ հորդորում էի, որ գոնե բոլոր մարզերինը հավասարեցնեն Երեւանի սակագնին, բայց, ցավոք սրտի, այդ բանը չեղավ, միջին սակագին ընդունեցին 180 դրամը, որը հունվարի 1-ից է գործելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031