Լրահոս
Օրվա լրահոսը

Սոխ ուտելու առավելությունները

Դեկտեմբեր 17,2016 12:30

Սոխը հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան եւ բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը` ֆիտոնցիդները, ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի եւ այլ հիվանդաբեր բակտերիաներ։

Սոխի հյութը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, շաքարներ, բջջաթաղանթ, ֆերմենտներ, վիտամին C, A, եթերայուղեր եւ այլ օգտակար նյութեր:
Հիպոկրատը, Պլինիոսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, սոխի հյութը գինու հետ դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում հաստ աղիի ճիճուներին, միզամուղ է։ Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարում է սպիտակը` նրա հյութը աչքի մեջ կաթեցնելիս բուժվում է կատարակտը։ Սոխը նպաստում է սեռական հակման ուժեղացմանը, մաշկի դեղնության անհետացմանը, բացում է անոթների խցանումները, արագացնում արյան շրջանառությունը, աղի հետ խառնելիս բուժում է գորտնուկը։ Սոխի թարմ հյութը օրը 3-4 անգամ ուտելուց առաջ 1 թեյի գդալ օգտագործելու դեպքում իջնում է արյան բարձր ճնշումը, նվազում արյան մեջ խոլեստերինի քանակը, իսկ մեղրի հետ հավասար քանակով խառնելու դեպքում բուժվում է բրոնխիտը, հազը։

Արաբ բժիշկները սոխը որակել են իբրեւ «քնի իշխան»: Արաբական բժշկության մեջ սոխը համարվում է բուժիչ, հականեխիչ եւ հանդարտեցուցիչ բանջարեղեն, որի շնորհիվ օրգանիզմը զերծ է մնում քաղցկեղի որոշ տեսակներից։ Սոխը շատ օգտակար է շաքարախտով հիվանդների համար, որոնց խորհուրդ է տրվում օրական մի փոքրիկ գլուխ սոխ ուտել։

Սոխը նաեւ մանրէասպան է աղիքների եւ բերանի համար, լնդերի առողջ պահպանման առաջին միջոցն է: Ունի նաեւ արյունը մաքրող հատկություն։ Այն կանոնավորում է մարսողությունը, իսկ սոխի հաճախակի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները։ Մազաթափության պարագայում սոխի հյութը շատ օգտակար է։
Եթե սոխը կեղեւելուց 1 ժամ առաջ պահեք սառնարանում, ապա կեղեւելիս չեք արտասվի։ Եթե ուզում եք սոխը արցունքահոսություն չառաջացնի, կտրելիս դանակը թրջեք սառը ջրով։ Մաքրելուց առաջ դանակը թրջել աղաջրում, սոխի հոտը գրեթե կվերանա։ Սոխը տապակելուց առաջ թաթախել ալյուրի մեջ, դրանից այն կդառնա ոսկեգույն եւ չի այրվի։ Սոխը շատ օգտակար է հարբուխի ժամանակ։ Սոխի հյութը լավ խորխահան միջոց է։
Սոխի հյութը խորհուրդ չի տրվում ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոցի, լյարդի, երիկամների հիվանդությունների դեպքում։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031