ՄԱԷ-ում ընթացող Շարժայի կանանց գավաթի 7-րդ խաղարկության չորրորդ տուրից հետո շախմատի Հայաստանի կանանց հավաքականի նախկին անդամ Եվգենյա Դոլուխանովան (նկարում), որ ներկայումս հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո, սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Մարգարիտա Շչեպետկովային ու 3,5 միավորով մտավ առաջատարների քառյակ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են բելառուսցի Աննա Զոզուլիան, մեր Մարիա Գեւորգյանը, ռուսաստանցի Բաիրա Կովանովան, Եվգենյա Դոլուխանովան եւ ադրբեջանցի Հայալա Աբդուլլան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Եվգենյա Դոլուխանովայի ՖԲ էջի