Լրահոս
Օրվա լրահոսը

Մերի Մուսինյանը եւ Ալեքսանդր Բեյլերյանը ամանորյա «Բոլորից լավը» հաղորդման հյուրեր (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2016 20:43

Ռուսական «Առաջին ալիքի» «Բոլորից լավը» (Лучше всех) փոքրիկ տաղանդների հաղորդաշարի ամանորյա թողարկմանը հյուրընկալվել են երկու հայ փոքրիկներ՝ Մոսկվայի բնակիչ 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, որը երաժշտական բացառիկ լսողություն ունի ու լեզուների իմացություն, ու նաեւ Հայաստանից մասնակից՝ 10 տարեկան քանոնահար Մերի Մուսինյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Բեյլերյանը նախորդ անգամ մասնակցելով հաղորդմանը անգլերեն և ռուսերեն լեզուներով արտասանել էր հատված «Համլետ»-ից: Այս անգամ նա եւ երեք այլ  երեք երեխաներ ասմունքել են Վալենտին Գաֆտի հետ: Իսկ Մերի Մուսինյանը հանդես է եկել Jukebox Trio-ի հետ: Ալեքսանդր Բեյլերյանը հետո նաեւ առանձին է հանդես եկել՝ կատարելով Ֆրենք Սինատրայի “Strangers in the Night” երգը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031