Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւատրման հանդիսավոր արարողություն` Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում

Դեկտեմբեր 29,2016 18:26

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, ինչպես նաեւ հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2016 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման:

Միջոցառման ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր Տավուշի մարզում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031