Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. «ռացիոնալ մտածող Ալիևն» արձագանքեց երևանյան քաղաքական դիսկուրսում հայտնված հողատուների ուղերձներին

Դեկտեմբեր 29,2016 21:48

Վերջին ամիսներին Արցախ-Ադրբեջան սահմանին թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցման հաջող փորձ չի եղել, որովհետև սահմանը տեխնիկապես վերազինվել է: Դրա համար թշնամին փոխել է ուղղությունը` Արցախի սահմանից ՀՀ սահման:

Մյուս կողմից էլ «ռացիոնալ մտածող Ալիևն» արձագանքեց երևանյան քաղաքական դիսկուրսում հայտնված հողատուների ուղերձներին:

Բոլոր դեպքերում, ի հեճուկս թշնամու և հողատուների` հարկավոր է ամրապնդել սահմանը նախևառաջ տեխնիկապես:

Դրա համար աստղաբաշխական գումարներ պետք չեն, դրա համար պետք է գիտակցություն, որ սեփական զինվորիդ կյանքն ավելի թանկ է, քան մի քանի միլիոն դոլարը:

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ

Արցախի խորհրդարանի պատգամավոր

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031