Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ  է  ստացվել, որ հրդեհ է բռնկվել, բնակարանում երեխա կա

Դեկտեմբեր 31,2016 17:15

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում երեխա կա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակարանից տարբեր աստիճանի այրվածքներով դուրս են բերել 2007 թ. ծնված Վ. Մ.-ին, իսկ 3-րդ հարկի շքամուտքից՝ 1929 թ. ծնված Ա. Ա.-ին (վատացել է ինքնազգացողությունը) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ. Մ.-ը տեղափոխվել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.30-ին, մարվել՝ 11.45-ին:

Այրվել է բնակարանի (մոտ 30 քմ) գույքը` մասնակի:

 

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031