Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արտահայտել է կազմակերպության կարծիքը (Տեսանյութ)

Հունվար 08,2017 21:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի հարցին, թե Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը, որը նախաձեռնել էր ադրբեջանական կողմը, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից չդատապարտվեց եւ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը հայտարարություն արեց, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Անդամ երկրները ղարաբաղյան հարցով գնահատական տվել են Երեւանյան գագաթնաժողովում ընդունված հայտարարության միջոցով եւ միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը, կարծում եմ, շատ հստակ էր: Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, եւ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում գլխավոր քարտուղարն արտահայտում է կազմակերպության կարծիքը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: