Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գովազդի սակագները նվազել են

Հունվար 09,2017 20:35

Հեռուստատեսության  և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի գովազդային սակագները՝ ներկայացված հեռուստա և ռադիոընկերությունների կողմից:

Ըստ այդմ՝ քաղաքական գովազդի հեռարձակման համար ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 1 րոպեի դիմաց՝ 100 հազար դրամ:

Ի համեմատ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների՝  այս հեռուստաընկերությունների գովազդային սակագները նվազել են: «Շանթի» դեպքում 20 հազար դրամով, իսկ «Արմենիայի» դեպքում՝ 10 հազար դրամով: Նվազել է նաև Հանրային հեռուստատեսության քաղաքական գովազդի սակագինը: Եթե 2012-ի խորհրդարանական ընտրություններին այն եղել է 80 հազար դրամ 1 րոպեի դիմաց, ապա այս տարի  սակագինը կազմում է 60 հազար դրամ:

Մյուս հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի  սակագներում նույնպես փոփոխություններ են եղել դեպի նվազում:  Այսպես՝ եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը գովազդի 1 րոպեի դիմաց գանձում էր 30 հազար դրամ, ապա այս տարի՝ 25 հազար դրամ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը նույնպես նվազեցրել է գովազդի սակագինը: Նախկին 32,400 դրամի փոխարեն այժմ այս հեռուստաընկերության եթերով քաղաքական գովազդի 1 րոպեն կարժենա 18 հազար դրամ:

Քաղաքական գովազդի սակագները աճել են միայն «Արմնյուզ» և «Ա թիվի» հեռուստաընկերություններում:  Եթե 2012-ին  «Արմնյուզում» քաղաքական գոցազդի մեկ րոպեն արժեցել է 18 հազար դրամ, ապա այսօր այն կազմում է 20 հազար դրամ, իսկ  «Ա թիվիում»՝ 40 հազար դրամ՝ նախկին 24 հազար դրամի փոխարեն:

Սակագների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031