Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանն Ամանորը դիմավորել է ԱՄՆ-ում

Հունվար 10,2017 14:35 Share

Aravot.am-ը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հորից՝ Գեւորգ Ալեքսանյանից, որը նաեւ ըմբիշի անձնական մարզիչն է, հետաքրքրվեց, թե Հայաստանի լավագույն մարզիկը որտե՞ղ եւ ինչպե՞ս է դիմավորել Նոր տարին: «ԱՄՆ-ում, ավելի կոնկրետ՝ Լոս-Անջելեսում եւ Լաս-Վեգասում: Նա այնտեղ շատ ընկերներ ունի, որոնք միշտ հրավիրում են: Բայց ամենօրյա մարզումները, ուսումնամարզական հավաքները, մրցումները եւ մարզական խիստ ռեժիմը այդպիսի հնարավորություն չէին տալիս: Հիմա, երբ գրաֆիկը դեռ շատ խտացված չէ, Արթուրը օգտվեց այդ առիթից: Նա երկու օր առաջ արդեն վերադարձել է եւ սկսում է կանոնավոր մարզումները», – ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել