Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը, կարծես թե, չի վերադառնալու». Վիգեն Հակոբյան

Հունվար 16,2017 14:55

Ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի՝ դե յուրե Հայաստանում ընտրական գործընթացները սկսվել են:

«ՀՀԿ-ն իր քարոզարշավը սկսեց այն ժամանակ, երբ վարչապետը փոխվեց, վարչապետը ՀՀԿ-ի ուժեղ կողմն է, եւ նա կօգտագործվի ընտրական գործընթացներում: Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն ընտրություններին կգնա միայնակ, հանրապետականներն արդեն նշել են այդ մասին»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Բադալյանը:

Արմեն Բադալյան

Նրա համոզմամբ, ՀՅԴ-ն առանց նախագահի հովանավորությամբ, ԱԺ մտնելու վարկանիշ չունի, իսկ դաշինքների ձեւավորումն էլ գլխաքանակ ապահովելու խնդիր են լուծում. «Ոնց բերենք այդ վարկանիշային ցուցակները լրացնենք, մարդ բերենք, հավաքենք, ռեսուրսներ գումարենք: Դաշինքներն ավելի շատ ձեւի վրա են, քան՝ բովանդակության»:

Վերլուծաբան Վիգեն Հակոբյանը որոշակի անորոշություն է տեսնում քաղաքական դաշտում՝ մեծ հարցականով պայմանավորված. «Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն, թե չի վերադառնում: Շատ քաղաքական ուժեր կան, որոնց ոտքը մի փոքր կախ է, չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են անելու՝ մի տարբերակ, եթե Ծառուկյանն առաջադրվում է կամ եթե չի մասնակցում ընտրություններին: Մոտակա օրերին այդ հարցը հանգուցալուծում կգտնի: Իմ տպավորությամբ, Գագիկ Ծառուկյանը, կարծես թե, չի վերադառնալու»:

Վիգեն Հակոբյան

Պարոն Հակոբյանի համոզմամբ, իշխանությունը մտահոգ է, թե ապագա ԱԺ-ում ինչ քաղաքական ուժեր են լինելու. «Իշխանությունը ձգտելու է ավելի խայտաբղետ պատկեր ստանալ խորհրդարանում, ոչ թե ունենա մեկ հզոր ընդդիմադիր ուժ, այլ մի քանի քաղաքական ուժեր, որոնք ավելի հեշտ կկառավարվեն: Ինչպես Վանաձորի ընտրությունների օրինակը ցույց տվեց, իշխանությունը կարողանում է նույնիսկ համաձայնագիր կնքած կուսակցությունների մեջ իր գործն անել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031