Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊՆ. Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում

Հունվար 20,2017 10:14

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031