Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովը «կատոկի տակ գցեց» ադրբեջանական կողմին». Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Հունվար 20,2017 12:12

«Լավրովը «կատոկի տակ գցեց» ադրբեջանական կողմին»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության շուրջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա բնորոշմամբ. «Այդ հայտարարության տակ կա լուրջ դիվանագիտական «դեմարշ»՝ ասելու համար, թե Արցախյան հարցն իրենից ինչ է ներկայացնում, եւ որ այն չի մտնում Ադրբեջանի ներքին իրավասության մեջ, դա միջազգային հարց է»:

Դիվանագետը մատնանշեց նաեւ այն փաստը, որ Նիկոլայ Բորդյուժան Չինարիի սահմանագոտում տեղի ունեցած դիվերսիայի առնչությամբ օգտագործել էր  ԼՂՀ եզրույթը. «Կարծես փորձ է արվում սթափեցնելու Ալիեւին, որն անցնում է կարմիր գիծը եւ չի ցանկանում խաղալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կանոններով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031