Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն այլընտրանք է իշխանություններին. Լյուդմիլա Սարգսյան

Հունվար 20,2017 21:11

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ այլընտրանք  է լինելու իշխանությանը:

«Մրցակցությունը շատ մեծ է, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, եթե չմիավորվեն, ավելի շատ իրար են հարվածելու, քան՝ իշխանությանը, իսկ դա իշխանության նպատակն է : Գագիկ Ծառուկյանն իր բնույթով զուսպ է, չեմ լսել, որ որեւէ քաղաքական ուժի մասին վատ արտահայտվի կամ փորձի վարկաբեկել: Ես վստահ եմ, որ նրա ինքնուրույն որոշումն է եղել քաղաքականություն վերադառնալը, նրա վերադարձը նախ եւ առաջ վնաս է իշխանությանը, որովհետեւ կարող է իրական այլընտրանք դառնալ: Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր պատրաստ է տեսնել ռեալ  այլընտրանք ՀՀԿ-ին»,- այս կարծիքին է տիկին Սարգսյանը:

Տիկին Սարգսյանի համոզմամբ, ընդդիմությունն էլ չէր ցանկանում Ծառուկյանի վերադարձը, որովհետեւ ժողովրդի համակրանքը մեծ է նրա նկատմամբ. «Այդ ուժի նաեւ նյութական ու մարդկային ռեսուրսներն են մեծ, ինչը մեծ հնարավորություն է տալիս այլընտրանք դառնալ իշխանությանը: Իսկ դա շատերին ձեռք չի տալիս, քվեների կորուստ կունենան… այստեղ ընդդիմությունն էլ է տուժելու»:

Ինչ խնդիր է լուծում Գագիկ Ծառուկյանն իր վերադարձով ու ինչու հեռացավ 2015-ին հարցին, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Այն, ինչ հնարավոր չէր անել արյան գնով, հիմա հնարավորություն կա ընտրությունների միջոցով անել: Գագիկ Ծառուկյանի ասածներին ավելացնելու ոչինչ չունեմ, նա սպառիչ պատասխան տվեց իր՝ քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ»:

Տիկին Սարգսյանն ասաց, որ առաջիկա օրերին հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ ու կքննարկեն դաշինք կազմելու հնարավորություն: Նրա խոսքով, իրենք արդեն գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ են հանդիպել, քննարկել՝ երկրի զարգացումն ինչ վեկտորով են տեսնում, ինչ տնտեսական լուծումներ կարող են առաջարկել, ինչպես են պատկերացնում ՀՀ պաշտպանության համակարգի բարեփոխումը եւ ԼՂ հիմնահարցում ինչ մոտեցումներ ունեն. «Քննարկումներից հետո կուսակցությունում կքննարկենք դաշինքի հնարավորությունն այս կամ այն քաղաքական ուժի հետ, իսկ առաջարկներ կան, կտեսնենք՝ որ քաղաքական ուժի հետ է հնարավոր ու ինչ ձեւաչափով պետք է մասնակցենք, ինչից հետո հանդես կգանք հայտարարությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031