Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինելով թալանչի՝ դաշի՜նք են կազմում». թեժ բանավեճ՝ Սադոյանի եւ Եղիազարյանի միջեւ (Տեսանյութ)

Հունվար 25,2017 15:33

Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը և գրող-հրապարակախոս, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այսպես էլ հայտարարի չեկան այն հարցի շուրջ, թե որքանով են արդյունավետ լինելու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվող դաշինքները:

Գուրգեն Եղիազարյանը պնդեց, որ իշխանությունից հեռացվածների դաշինքների ստեղծումը պետք է ողջունել, Արշակ Սադոյանն էլ համաձայն չէր: Ըստ նրա՝ չի կարելի սատարել «նախկին թալանչիներին», որոնց թալանելու հնարավորությունները սպառվել են, եւ հիմա էլ դաշինք են ստեղծում:

«Ո՞վ էր նախարարն այն ժամանակ, երբ շտաբի պետը թալանում էր: Նա, ով այսօր դաշինք է կազմում»,-ասաց Սադոյանը, ապա բանը հասավ բղավելուն:

Արշակ Սադոյանը համոզմունք հայտնեց, որ դաշինքները գաղափարազուրկ են. «Լինելով թալանչի՝ դաշի՜նք են կազմում: Դա ողբալի է…»:

Գուրգեն Եղիազարյանն էլ իր հերթին ասաց. «Դաշինքներին պետք է ողջունել, որովհետեւ ուժ գտան Սերժ Սարգսյանի իշխանությանը «ոչ» ասելու: Նախկինում պաշտոնյա են եղել, այո, իսկ ի՞նչ անեին: Ոչ մեկը ՀՀԿ-ից դուրս չգա՞ր, որ ՀՀԿ-ն վերարտադրվեր, եւ Հայաստան չմնա՞ր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031