Լրահոս
Օրվա լրահոսը

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվար 26,2017 19:11

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ,  Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031