Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորակոչի խախտում չի եղել». նախարարը՝ մահացած միակողմանի ծնողազուրկ զինվորի մասին (Տեսանյութ)

Հունվար 27,2017 13:19 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինձ ներկայացված փաստաթղթերում զորակոչի խախտում չի եղել, բայց հարցը կրկին կուսումնասիրեմ»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայող, միակողմանի ծնողազուրկ Շավարշ Գալստյանի մահվան դեպքին՝ ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

«Անկախ ընտանեկան դրությունից եւ սոցիալական վիճակից, ցանկացած զինվորի մահ կամ ինքնասպանություն չափազանց մտահոգիչ եւ ծանր երեւույթ է: Ավելորդ է ասել, որ մենք յուրաքանչյուր դեպքում փորձում ենք մինչեւ վերջ հասկանալ դրդապատճառները եւ իրավիճակը»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ նշյալ դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է. «Հատ-հատ հետեւելու ենք այդ գործերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել