Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ

Հունվար 27,2017 16:09

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016թ. Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում: Նշվել է, որ 2016թ. ընթացքում, ինչպես և նախորդ տարիներին, հիմնական ջանքերն ուղղորդվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, զինված ուժերի զարգացմանը, ինչպես նաև ներգրավմանը միջազգային կայունության և անվտանգության գործողություններին:

Վերահաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է ակտիվորեն կյանքի կոչել պաշտպանության ոլորտի բարեփոխումները և իրականացնել միջազգային ռազմական համագործակցության, խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Լևոն Այվազյանը նշել է նաև, որ 2016 թվականը հատկապես առանձնացավ 1994թ. հաստատված եռակողմ զինադադարից ի վեր ԼՂ հակամարտության աննախադեպ թեժացմամբ և ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի ներկայացուցիչների հարցերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031