Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոճանապարհների վիճակը ժամը 24:00-ի դրությամբ

Հունվար 29,2017 00:03

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Շիրակի մարզերի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երը, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով, Մ-1 ավտոճանապարհի Մարալիկ-Սառնաղբյուր հատվածը, Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ, Մարալիկ Նորաշեն հատվածները և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան 1-10 կմ-երը, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Աշոցք հատվածի 15-20 կմ-երը, Հ-17 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածի 50-55-րդ կմ-երը, Հ-32 ավտոճանապարհի Գյումրի-Ամասիա հատվածի 14-20 կմ-երը, Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածի 166-րդ կմ-ը և Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ճանապարհները:

Արմավիրի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններում առկա է մառախուղ:

Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Հադրութում, Մարտունիում,  Լաչինում,  Ասկերանում, Շուշիում և Ստեփանակերտում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031