Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը օդային ու ցամաքային գործողություն է իրականացրել Եմենում. զոհվել է մեկ հատուկ ջոկատային

Հունվար 30,2017 13:40

Ամերիկյան անօդաչուները հարված են հասցրել Եմենին, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ անօդաչուները ավտոմեքենա են ոչնչացրել, որում, ենթադրաբար, եղել է երկու զինյալ-իսլամիստ, նրանք երկուսն էլ ոչնչացվել են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թույլատրված Եմենն «Ալ-Կաիդայից» մաքրելու գործողության շրջանակներում կիրակի առավոտյան ամերիկյան SEAL Team 6-ի հատուկջոկատայինները ցամաքային գործողություն են իրականացրել Եմենի Ալ-Բայդա նահանգում, որտեղ ոչնչացվել է զինյալների ճամբար:

Հատուկ գործողության ընթացքում զոհվել է մեկ «ծովարջ», ևս երեքը վիրավորվել են:  Վիրավորներին տեղափոխելու համար օգնության հասած MV-22 Osprey կոնվերտոպլանը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել: Զոհերից հաջողվել է խուսափել, բայց, տարբեր տեղեկություններով, մեկ կամ երկու օդաչու վիրավորվել է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031