Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի սիրո պատմության մասին ֆիլմ կնկարեն

Փետրվար 02,2017 12:28

Ամերիկացի պրոդյուսեր Մայքլ Դե Լուկան ֆիլմ կնկարահանի բրիտանական լեգենդար The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի և նրա կնոջ՝ Յոկո Օնոյի սիրո պատմության մասին: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

«Ֆիլմը կպատմի սիրո արդիական թեմաների, ԱՄՆ-ում համարձակության և ակտիվիզմի մասին»,- ասել է Դե Լուկան: Նրա խոսքով՝ ֆիլմի նպատակն է երիտասարդության մեջ արթնացնել իրենց իրավունքների համար մինչև վերջ պայքարելու ձգտումը:

Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել է Լենոնի 83-ամյա այրին: Ֆիլմի սցենարը կգրի Էնթոնի Մաքքարթենը, որը նախկինում աշխատել է Սթիվեն Հոքինգի մասին պատմող «Ամեն ինչի տեսություն» ֆիլմի վրա:

Ֆիլմի անվանումը և պրեմիերայի օրը չեն հաղորդվում:

Յոկո Օնոն ճապոնացի նկարչուհի է, երգչուհի և արվեստի գործիչ: Նա Լենոնի հետ ծանոթացել է 1966թ. Լոնդոնում, որից հետո նրանք աշխատել են համատեղ ավանգարդ նախագծերի վրա, իսկ 1969թ. ստեղծել են Plastic Ono Band խումբը: Յոկոն և Լենոնն ամուսնացել են 1969թ., 1970-ականների սկզբին տեղափոխվել են Նյու Յորք:

Ջոն Լենոնը սպանվել է 1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի իր տան դիմաց՝ Մարկ Չեփմենի կողմից: Վերջինս դատարանում խոստովանել է, որ դա արել է հանուն փառքի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728