Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

Փետրվար 03,2017 13:28

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 01-ին և 03-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել նույն քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ և ջրադուլ հայտարարած, կալանավորված անձ Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները:

2017 թվականի փետրվարի 3-ի այցելության ընթացքում պարզվել է, որ Ներսես Պողոսյանը նույն օրը դիմում է ներկայացրել հացադուլի և ջրադուլի դադարեցման վերաբերյալ: Վերջինս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թիվ 2 հիվանդասենյակում՝ մեկուսի:

Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ դադարեցրել է ջրադուլը և հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Ն. Պողոսյանը Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից և ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728