Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կարողանո՞ւմ է հարված պահել. «Իրատես»

Փետրվար 07,2017 12:04

Կարծես կարողանում է։ Նախորդ տարվա վերջին իրերի «դասավորությունը», հատկապես տնտեսության վիճակը, Կարեն Կարապետյանի փոքր-ինչ անսպասելի-անհասկանալի անդամակցումը ՀՀԿ-ին, տեսակի անսովորությունը, անկեղծության դոզան, ուրույն-լակոնիկ ոճը, «նոն– ստոպ» ասուլիսները տպավորություն էին թողնում, որ նա շատ արագ կսպառվի ու իշխանությունների, առավել ստույգ, ՀՀԿ «լեգենդը»՝ ընտրությունների գնալ առանց օդիոգ ֆիգուրների, նախընտրական քարոզարշավը հիմնականում կառուցելով Կարեն Կարապետյանի վրա, օճառի պղպջակի նման հօդս կցնդի՝ տակը ոչինչ չթողնելով։

Կարծես այդպես չեղավ։ Ճիշտ է, իր «ինֆրաստրուկտուրայով» Կարեն Կարապետյանին դասական կուսակցական գործիչ չես համարի։ Վերջինս իր ռիտորիկան առավելաբար կառուցում է անմիջականության, մարդկային շփման խարիսխներով, ընդ որում՝ «խաղը» պահելով լուրջ վերահսկողության և ընդգծված դոզավորման «տակ»… Ձգենք պաուզան, հասկանալու՝ դա փիար տեխնոլոգիա՞ է, թե՞ բնական վիճակ, կարծում ենք՝ երկուսը միասին, կոստյումը թեթևորեն աթոռին «գցելով», բոլորը նստած, ինքը կանգնած խոսելու յուր «նրբագեղ» մաներայով նա հաստատապես տարբերվում է ոչ միայն բոլոր մնացած վարչապետներից, այլև քաղաքական գործիչներից, սակայն դրանք վաղուց հայտնի փիար «էֆեկտներ» են, բայց և անկեղծ լինելու դեպքում պետք է խոստովանել, որ նրան հաջողվում է։

Արտաքին «էֆեկտներից» անցնենք բուն խնդիրներին։ Հարց. Կարեն Կարապետյանը երկրո՞րդ շնչառության գործիչ է։ Նախկինում կարծես ոչ (նա դուրս էր եկել քաղաքապետարանից և չէր վերադարձել)։ Իսկ այսօ՞ր։ Նրա շնչառությունը բացվեց վերջերս, երկու տրիվիալ պատճառով՝ քաղաքական և տնտեսական։

Որքան էլ տարօրինակ թվա, քաղաքականում նրան ավելի շատ օգնեց ոչ թե Սերժ Սարգսյանը՝ յուր «բարձրաձայնումով».

ա) ընտրություններում ՀՀԿ-ի հաջողելու դեպքում Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ նաև 2017-ին։

բ) Նա կդառնա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ինչն իր հերթին նշանակում է եթե Սերժ Սարգսյանը բացակայում է երկրից, նրան փոխարինում է նորագիր ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը։ Եվ ոչ այլ ոք։ Ինչն էլ, այո՜, ահավոր ցավեցրեց շատերին՝ նույն ՀՀԿ-ում։

Եվ որքան էլ պարադոքսալ թվա, Կարեն Կարապետյանի քաղաքական «վերհառնումին» անչափ օգնեց Հովիկ Աբրահամյանը «հարված չպահելու», թույլ տված ապահաշվարկների պատճառով։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728