Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը`Սամվել Բաբայանի`իր վրա ազդեցության մասին

Փետրվար 13,2017 16:19

«Ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, և իմ գործունեության մեջ էլ ես երբեք չեմ փորձել որևիցե անհատի, որևիցե կուսակցության վրա ազդեցություն ունենալ: Որոշումներն ընդունվում են փոխադարձ հարգանքի հիման վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, նրա նախկին դաշնակից Վիկտոր Դալլաքյանն այսօր հայտարարել էր, որ այդ համագործակցության մեջ մեծ դերակատարում ունի ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը: Սեյրան Օհանյանը վստահեցրեց` Սամվել Բաբայանի հետ ինքն ունի մտերիմ հարաբերություններ, սակայն նա ոչ մի դերակատարություն չունի «Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան» դաշինքի ձևավորման հետ:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Ճշտող հարցին` Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյա՞լ է, վերջինս հրաժարվեց պատասխանել:
Հարցին` դաշինքը հետընտրական փուլում քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր կհնչեցնի՞, Օհանյանը պատասխանեց, որ հանրահավաքների հրավիրման համար ինքը որեւիցէ խնդիր չի տեսնում. «Եկեք ժամանակից շուտ որևիցե մի որոշում չընդունենք: Ես առաջարկում եմ, որ քաղաքակիրթ ձևով խաղաղ պայմաններում և բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը և ժողովրդին տանենք նրան, որ բարեկիրթ ձևով կատարեն իրենց պարտականությունները»:

Լրագրողի հարցին`ինչպե՞ս կվերաբերվեք, որ ձեր կազմակերպած հանրահավաքների ժամանակ իշխանութունները բանակը և ոստիկանությունը հանեն ժողովրդի դեմ, նախկին նախարարը պատասխանեց. «Ես այդ ամեն ինչը տեսնում եմ օրինականության սահմանում: Այն ուժերը, որոնք որ գործունեություն ունեն պաշպանելու մեր ներքին անվտանգությունն, իրենք պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, իսկ բանակը ներքին մեր քաղաքական կյանքում անելիք չունի, և բանակը միշտ էլ զբաղվել է իր խնդիրներով»:
Իսկ դաշինքի օրակարգում կլինի՞ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը, Սեյրան Օհանյանն ասաց. «Ոչ միայն մարտի մեկը: Ինչո՞ւ ենք մենք այդպես մեր շեշտը դնում մարտի 1-ի վրա: Եթե գործեր կան, որոնք չբացահայտված են, և օրինապահ մարմինները զբաղվում են, մենք պետք է հասցնենք մինչև վերջ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728