Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաբո»-ի Մանվելը՝ Սեյրան Օհանյանի մասին. «Մեկ հոգու մեղադրելը սխալ է » (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 12:34 Share

«Ապրիլյան պատերազմի մեղքը չի կարող լինել մեկ մարդունը, այդ պատերազմի ժամանակ շատ մարդիկ են մեղավոր եղել, որ այդպիսի կարգավիճակում ենք, որ այդպիսի զենք ունենք…»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը («Արաբո»-ի Մանվել)՝ մեկնաբանելով կարծիքները, թե ինչպե՞ս է ժողովուրդն առաջիկա ԱԺ ընտրություններում ձայնը տալու նախկին ՊՆ Սեյրան Օհանյանին, երբ վերջինիս մեղքի բաժին է վերագրում:

«Չեմ ուզում որեւէ մեկին դատապարտել, մյուսին՝ արդարացնել, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մեկ հոգու մեղադրելը սխալ է»,-նկատեց Մանվել Գրիգորյանը:

ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար, ռազմական-քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի՝ «Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան» դաշինքում հնարավոր դերակատարության շուրջ տեղեկությունների առնչությամբ էլ Մանվել Եղիազարյանն ասաց՝ որոշ հասարակական-քաղաքական գործիչներ հանդիպումներ ունեցել են Սամվել Բաբայանի հետ, իսկ թե ինչպիսի շրջանակներում, Եղիազարյանը չգիտի:

Այլ մանրամասները ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել