Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Օսկար 2017». մրցանակաբաշխության լավագույն հանդերձանքները (ֆոտոշարք)

Փետրվար 27,2017 14:58

ԱՄՆ-ում կայացել է հոլիվուդյան կինեմատոգրաֆիայի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են աշխարհահռչակ մի շարք դերասաններ, ռեժիսորներ:

Մրցանակաբաշխության յուրաքանչյուր արարողություն պայքար է ոչ միայն «Օսկար»-ի արձանիկի համար, այլ նաև հիանալի հնարավորություն է ընձեռում հայտնի անձանց ցուցադրել հանդերձանքները, զարդերը:

Բրիտանական The Daily Mail պարբերականն առանձնացրել է «Օսկար»-ի ամենաշքեղ կանանց և լավագույն զգեստները:

Կարմիր գորգի վրա փայլել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Էմմա Սթոունը, որը կրել է Givenchy ապրանքանիշի ոսկեգույն զգեստ և Tiffany & Co ականջօղեր: Նրա էլեգանտ և միևնույն ժամանակ շքեղ զգեստը դարձել է մի շարք պարբերականների ֆավորիտը:

Կարմիր գորգի վրա առանձնացել են նաև Շերլիզ Թերոնը՝ Dior մետալիկ զգեստով, մոդել Քրիսի Թեյգանը՝ Zuhair Murad-ի զգեստով, որը ճանաչվել է երեկոյի ամենասեքսուալ կանանցից մեկը, «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից հետո մեծ ճանաչում ձեռք բերած Դակոտա Ջոնսոնը՝ GUCCI-ի զգեստով:

Իրենց հանդերձանքներով աչքի են ընկել Նիկոլ Քիդմանը (Armani Prive), Սկարլեթ Յոհանսոնը ( Alaia), Բրի Լարսոնը ( Oscar de la Renta ), Քիրստեն Դանստը (Dior) և այլք:

Reuters-ը ևս անդրադարձել է «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության մասնակիցների հանդերձանքին: Գործակալության ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728