Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալիս ենք իշխանության, որ իր երեխայի ապագան կարգավորենք». Վահրամ Բաղդասարյանը՝ ԲՀԿ պատգամավորին (Տեսանյութ)

Մարտ 03,2017 12:07 Share

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, որ ՀՀԿ-ն իրեն խանգարում է: Նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ պարոն Բաղդասարյանը, ուստի հարցին՝ ՀՀԿ-ն ձեզ չի՞ խանգարել՝ նա պատասխանեց. «Կարեն Կարապետյանն իմ մրցակիցը չէ, մենք մի թիմի անդամ ենք, մեր պայքարը թիմային է»: Նա ասաց, որ ուշ է դարձել կուսակցական եւ ՀՀԿ-ն իրեն չի խանգարել:

Լրագրողների դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը խորհուրդ տվեց իշխանությանը չընտրել, այն դեպքում, երբ ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, առաջին անգամ չէ նրա այդ պոռթկումը՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց՝ ասելով, որ Կարեն Կարապետյանը, հասկանալով, որ իր դիմացինների կողմնորոշումն այլ է, ուզել է ասել, որ ազատ եք ընտրել` ում ցանկանում եք. «Նրա միտքն այն է, որ ձեզ ստիպող չկա»:

Այս քառօրյային ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը քննադատեց ՀՀԿ-ին՝ ասելով, որ գալիս եք իշխանության, որ ի՞նչ անեք, աշխատավարձե՞րը իջեցնեք, ինչի՞ եք գալիս: Այս առնչությամբ մեր հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գալիս ենք իշխանության, որ իր երեխայի ապագան կարգավորենք, դատարկ խոստումներ չտանք, եթե մի բյուջե կառուցեինք, որը լիներ նախընտրական, դա կլիներ ստահոդ բյուջե: Մենք կայունացման բյուջե ենք ներկայացնում հանրությանը, որ կարողանանք համարձակ քայլեր կատարել»:

Ըստ պարոն Բաղդասարյանի, այն քաղաքական գործիչները, որոնք հայտարարում են, որ մեկ ամսվա, մեկ օրվա ընթացքում կավելացնենք թոշակները, աշխատավարձերը, հանրությունը շատ լավ հասկանում է, որ դրանք նախընտրական հնարքներ են. «Ամեն մեկը իր ոտքը իր վերմակի գյորա պետք է մեկնի»:

Նա հիշեցրեց, որ այսօրվա ընդդիմադիրները եղել են իշխանության մեջ եւ նրանց ոչինչ չէր խանգարում իրագործելու իրենց այդ ծրագրերը, եթե անող էին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031