Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից Հայաստան փախած Միրզոեւը՝ սահմանի լարվածության պատճառների մասին

Մարտ 03,2017 14:23

Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ թալիշները հրաժարվեն իրենց լեզվից, մշակույթից: Այս մասին այսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» քննարկման ժամանակ ասաց թալիշական ազգային շարժման ակտիվիստ, Ադրբեջանից Հայաստան փախած Շահին Միրզոեւը:

«Ադրբեջանի իշխանությունները ստիպել են, որ բազմաթիվ թալիշներ հրաժարվեն թալիշերենից, նույնիսկ թալիշ անունը օրենքով արգելված է: Ինչ կազմակերպություն էլ լինի, եթե դրա անվան մեջ կա թալիշ բառը, ապա այն չի գրանցվում: Դասագրքերն արգելված են, հեռուստատեսությունն արգելված է: Տարրական բառարան ունենալու հարցում նույնպես արգելքներ կան: Վերջերս հրատարակված բառարանի հեղինակները ձերբակալվեցին, և արգելվեց այն տարածել»,- խոսելով թալիշների իրավունքների ոտնահարումից՝ պատմեց Շահին Միրզոեւը: Նա նաեւ ասաց, որ վերջին տարիներին թալիշաբնակ գյուղերը դատարկվում են հենց ադրբեջանական իշխանությունների գործողությունների պատճառով:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը՝ պարոն Միրզոեւը նկատեց, որ լարվածությունը սրելով՝ Ադրբեջանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից. «Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխնախագահ նշանակեց իր կնոջը, Ներքին գործերի նախարարն էլ իր որդուն նշանակեց տեղակալ: Այս նշանակումները հասարակության շրջանում լուրջ դժգոհության առիթ դարձան: Հետևաբար, Ալիևի ռեժիմը փորձում է իրավիճակը սահմանին սրել, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031