Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ րոպեում՝ մեկ օրենք. ԱԺ-ն այս քառօրյայում ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)

Մարտ 03,2017 15:05

Մեկ րոպեում՝ մեկ օրենք: ԱԺ-ն այս քառօրյայում ռեկորդ է խփել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա ասաց, որ այդ որակն ապահովող ԱԺ-ի «կոճակները» հիմա փող են բաժանում, հեռախոսներ են բաժանում, անձնագրեր են վերցնում, ամեն ինչ անում են, որ նորից գան ԱԺ ու այս որակն ապահովեն. «Մենք սրա դեմը պիտի առնենք: Ունենք մի խորհրդարան, որտեղ րոպեն մեկ կարող է օրենք ընդունվել: Հարցրեք իրենց 90 տոկոսին, ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է քվեարկվել, մարդկանց՝ հարյուր հազարների ճակատագիրը որոշող օրենքներ են ընդունում»:

Այս քառօրյայի ընթացքում 60 օրենք է ընդունվել: Արամ Մանուկյանի խոսքերով՝ սա լացելու բան է:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ իր հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նա ասաց, որ հարյուրավոր տղաներ պատրաստ են ՀՀ բյուջեին մուծել 4000 դոլարի չափ դրամ, դուրս գալ հետախուզումից եւ գալ Հայաստան: Արամ Մանուկյանը հարյուրավոր նամակներ է ստացել: Կան մարդիկ, որ դրսում դոկտորական են պաշտպանել, բայց խանգարել է հետախուզումը, ուզում են հարցերը լուծել. «Ոչ թե սա կապված է բանակից խուսափելու հետ, իհարկե, դա կա, բայց կա դեմոգրաֆիկ խնդիր, հազարավոր տղամարդիկ ուզում են գալ Հայաստան»:

Նա ասաց, որ եթե որոշեն, որ բանակից խուսափողն իրավունք չունի գալ Հայաստան, դա տարբերակ է, բայց այդ որոշումը պետք է կայացնի խորհրդարանը, ոչ թե Վիգեն Սարգսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031