Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Իսլամաբադը. պաշտոնական Բաքուն դժգոհ է Արցախի հարցով Ղրղըզստանի դիրքորոշումից

Մարտ 03,2017 15:10

Ղրղըզստանի դիրքորոշումը, որը չի միացել Տնտեսական միության կազմակերպության գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը, բացարձակապես անհասկանալի է: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Նա հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն շատ դժգոհ է Ղրղըզստանի նման դիրքորոշումից:

«Ղրղըզստանի դիրքորոշումը բացարձակ անհասկանալի է: Նման դիրքորոշումը լուրջ հարց է, թե ում ջրաղացին է ջուր լցնում այս երկիրը»,-ասել է Գաջիևը:

Նշենք, որ Իսլամաբադում կայացած Տնտեսական միության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից երկրները հայտարարություն են ընդունել՝ փաստելով, որ հակամարտությունները, մասնավորապես, հայ-ադրբեջանականը, խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և ավելի լայն ձևաչափով համագործակցությանը: Նրանք նաև ընդգծել են, որ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականության» շրջանակներում:

 

 Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031