Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8. երևանյան ջերմ շնորհավորանքներ ու տոնական ծաղիկներ կանանց և աղջիկներին

Մարտ 08,2017 14:20

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները: Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցին հարող հատվածում ձևավորված տոնական զամբյուղներից կանանց և աղջիկներին նվիրվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներ:

Ընդ որում, այս ամենն ուղեկցվել է գործիքային երաժշտության հնչյուններով: Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք նկատել են, որ ամեն տարի այս օրը կազմակերպվող Երևանի քաղաքապետարանի անակնկալներն իրոք տոնական, բարձր տրամադրություն են հաղորդում Երևանին՝ ընդգծելով կանանց հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքը, ինչն իսկապես հաճելի է:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031