Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտ 11,2017 14:08 Share

Իլհամ Ալիևն այսօր՝ մարտի 11-ին, ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին:

Ադրբեջանական լրատվամիջոցներից  APA.az-ի հաղորդմամբ` Իգոր Պոպովը հայտնել է՝ չնայած նրան, որ  Մինսկի խումբը ընդգրկում է նոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, նրանց դիրքորոշումը Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Նա նշել է նաև, որ համանախագահները ցանկանում են բանակցությունները սկսել որքան հնարավոր է շուտ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունն ու  հեռանկարները:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել