Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ընկել է էլեկտրաքարշի տակ

Մարտ 12,2017 00:05 Share

Մարտի 11-ին, ժամը 19.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի 2835 ուղեկալում՝ Արմավիր-Արագածոտն հատվածի Մրգաշատ գյուղի մոտակայքում, քաղաքացին ընկել է էլեկտրաքարշի տակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1931 թ. ծնված Մ. Պ.-ը ընկել է էլեկտրաքարշի տակ։

Փրկարարները Մ․Պ.-ի դին հանձնել են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներին։

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել