Լրահոս
Օրվա լրահոսը

8 տարվա ընդմիջումից հետո հայ հրաձիգները մեդալ նվաճեցին

Մարտ 12,2017 12:36

Ավարտվեց Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի մարտի 12-ի գիշերը՝ լույս 13-ի առավոտյան ժամը 04:30-ին:

8 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի մեծահասակների առաջնությունից մեդալ նվաճեցին հայ հրաձիգներին: Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը վերջին անգամ՝ 2009թ-ին, արծաթե մեդալ էր նվաճել Նորայր Բախտամյանը և այժմ կրկին արծաթե մեդալ նվաճեց նոր սերնդի հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը:

Երեկ՝ մարտի 11-ին օդամղիչ հրացան, մեծահասակների պայքարում 67 մրցակցից Սուրեն Բերյանը 622,9 միավորով գրավել է 24-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 609,9 միավորով գրավել է 61-րդ տեղը, Հրաչ Բաբայանը 609,3 միավորով՝ 62-րդ տեղը: Տղաների եռյակը թիմային պայքարում գրավել է 15-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում 65 մրցակցուհուց Էլմիրա Կարապետյանը 377 միավորով գրավել է 19-րդ տեղը: Էլմիրա Կարապետյան-Նորայր Առաքելյան խառը թիմային զույգը օդամղիչ ատրճանակ վարժության մրցակից 26 թիմից գրավել է 18-րդ տեղը: Վազող թիրախ՝ խառը վազք երիտասարդների պայքարում 14 մրցակցից Հովհաննես Խաչատրյանը 348 միավորով գրավելէ 11-րդ տեղը: Լիլիթ Մկրչյան-Հովհաննես Խաչատրյան խառը թիմային զույգը վազող թիրախ մեծահասակների պայքարում գրավել է 7-րդ տեղը:

Մարտի 10-ին Լիլիթ Մկրտչյանը վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում 12 մրցակցուհուց խոցելով 369 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում 8:6 հաշվով Լիլիթը առավելության հասավ ռուս Օլգա Ստեփանովայի հանդեպ: Իսկ եզրափակչում 6:2 հաշվով զիջեց ուկրաինուհի Գալլինա Ավրամենկոյին:Այսպիով՝ Լիլիթ Մկրտչյանը նվաճեց հրաձգության եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոնի տիտղոսը: Լիլիթը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» սան է, անձնական մարզիչն է Արմենակ Գալոյանը: Մրցման նախորդ օրերին գրանցվել էին հետևյալ արդյունքները: Նորայր Առաքելյանն օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում 68 մրցակցից 561 միավորով գրավել է 64-րդ տեղը:

Օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների պայքարում 55 մրցակցից Բենիկ Խլղաթյանը 565 միավորով գրավել է 22-րդ տեղը, իսկ Զավեն Իգիթյանը խոցելով 571 միավոր 7-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչի վերջնական արդյուքնում գրավել է 4-րդ տեղը: Զավենը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոցի» սան է, անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը: Օդամղիչ հրացան երիտասարդ աղջիկների պայքարում 68 մրցակցից Ալլա Պողսյանը 409,9 միավորով գրավել է 37-րդ տեղը, Հայկ Բաբայան-Ալլա Պողոսյան խառը թիմային զույգը թիմային պայքարում գրավել է 16-րդ տեղը: Վազող թիրախ խառը վազք մեծահասակների վարժությանը 12 մրցակցից Լիլիթ Մկրտչյանը 364 միավորով գրավել է 7-րդ տեղը: Օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ տղաների պայքարում 57 մրցակցից Նարեկ Ադամյանը 615,4 միավորով գրավել է 31-րդ տեղը, Հայկ Բաբայանը 611,9 միավորով ՝ 49-րդ տեղը, Վրեժ Թորոսյանը 607,6 միավորով ՝ 52-րդ տեղը: Վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում 14 մրցակցից Հովհաննես Խաչատրյանը, խոցելով 530 միավոր, գրավել է 13-րդ տեղը: Եվրոպայի առաջնաություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 46 երկրի 577 մարզիկ:

Հայաստանից մրցմանը մասնակցում էր 13 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը,Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը: ՀՀ հրաձգության հավաքականըԵվրոպայի առաջնությանը մասնակցում էր գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031