Լրահոս
Օրվա լրահոսը

9 քաղաքական ուժերից միայն 4-ն են պատասխանել հ/կ-ների հարցերին (Տեսանյութ)

Մարտ 16,2017 17:38

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որն ընդգրկում է 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցաշար է մշակել: Այն բաղկացած է 64 հարցերից, որոնց պետք է տալ «այո» կամ «ոչ» պատասխաններ:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ասաց, որ հարցաշարերը փետրվարի 25-ին ուղարկել են խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին եւ խնդրել են պատասխանել մինչեւ մարտի 3-ը: Սակայն պատասխաններ ստացել են 4 ուժերից՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ելք» դաշինք, ՕՐՕ դաշինք եւ «Ազատ դեմոկրատներ»: Նմանատիպ հարցաշարեր են կազմվել նաեւ քաղաքացիների համար, հարցմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության 801 քաղաքացի:

Հարցման մանրամասները՝ տեսանյութում:

Հարցեր քաղաքական ուժերին 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Posted by Aravot on Donnerstag, 16. März 2017

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քաղաքական ուժերի վերաբերմունքը գնահատեց որպես անպատասխանատու. «Այս 60 հարցից որեւէ հարցի վերաբերյալ պատասխան չունենալը կա՛մ նշանակում է քաղաքական ուժերը բովանդակային ծրագիր չունեն՝ ընդամենը թերթոններ են, որոնք տարածում են կամ ձեւ է, ինչպես մանդատն է ձեւական բնույթի, այդ իրենց ծրագիր ասածն է ձեւական բնույթի, կա՛մ ավելի վատ տարբերակը՝ հանրությանը արհամարհում են եւ հարկ չեն համարում հանրությանը ներկայացնել իրենց դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչի՞ համար եք առաջադրվել, կամ այդ ի՞նչ ձեւ եք թափում, որ գնում եք հանդիպումների եւ ասում եք մեզ ձայն տվեք, ինչի՞ համար ձայն տան: Սերժ Սարգսյանի ասած՝ եկել եք, որ ի՞նչ անեք»:

Արթուր Սաքունցը հորդորեց չընտրել հարցմանը չպատասխանած քաղաքական ուժերին. «Որովհետեւ նրանք խաբեբա են, հանրության առջեւ պատասխանատվություն չունեն: Եթե դուք, պարոնա՛յք, հրաժարվում եք ներկա լինել այս քննարկումներին, որը հնարավորություն է ձեր կարծիքը առանց որեւէ ֆինանսական լրացուցիչ ներդրումների ներկայացնելու, համոզելու, հորդորելու, մեկնաբանելու, նշանակում է դուք թատրոն եք խաղում ձեր նախընտրական հանդիպումների միջոցով: Մենք ուզում ենք, որ լինի քննարկում, լինի տեսակետների բախում եւ հանրությանը լրացուցիչ իրազեկենք, որպեսզի հանրությունը իրազեկված ընտրություն կատարի: Իսկ դուք փորձում եք ամբողջ նախընտրական քարոզչությունը վերածել «ռազբոռների», ինքնազենի, վարչական ռեսուրսների, լավաշների, ասֆալտապատման, ընտրական գործընթացի որակը հերթական անգամ ուզում եք գցել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031