Լրահոս
Օրվա լրահոսը

Աշուղ Ալմաստը՝ ՀՀԿ-ական թեկնածուի համար երգելու մասին

Մարտ 17,2017 13:21

Ազատամարտիկ, աշուղ Ալմաստը մտահոգված է: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ մարտի 14-ին կանանց միամսյակին նվիրված համերգ է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, դահլիճն էլ լեփ-լեցուն է եղել:

Նրա պատմելով, ամեն ինչ լավ է անցել. այդ օրը Փառքի զինվոր հ/կ-ի նախագահ Լուսինե Ավետիսյանն իրեն անակնկալ է մատուցել եւ շնորհակալագրով պարգեւատրել:

Համերգի ընթացքում, սակայն, միջադեպ է գրանցվել: «Մի կին, որ զոհվածի մայր էր, բարձրացավ բեմ, խոսեց, շնորհավորեց, ապա կոչ արեց, որ բոլորը գնան եւ Արման Սահակյանին ձայն տան, ես էլ գոռացի, ասացի՝ բեմից իջեք, աշուղ Ալմաստը նման բաներ չի սիրում…Տարածվել է, թե իբր Արման Սահակյանը հովանավորել է ողջ համերգը, որպեսզի քարոզարշավային լինի: Մինչդեռ էդ մարդուն չեմ ճանաչում, կապ չունեմ, նա մի տոմս անգամ չի առել»,-ասաց աշուղը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Արման Սահակյանը թիվ 2 ընտրատարածքում է առաջադրվել պատգամավորության թեկնածու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sayat-nova.org կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031