Լրահոս
Օրվա լրահոսը

Հաց Բերողն ինքնազոհաբերվեց հանուն համախմբման և ազատագրման

Մարտ 17,2017 21:15 Share

Հաց Բերող Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց Հայրենիքին և քաղաքացուն:

Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության և ժողովրդավարության:

Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր համազգային օրակարգը՝ նախադրյալներ ստեղծելով Կուր-Արաքսյան նոր հանրապետության կայացման և Հայրենիքի ամբողջական վերատիրացման ու հայության բոլոր իղձերի իրականացման համար:

Արթուր Սարգսյանին տանջամահ անելով, գաղութային վարչակազմն ուզեցավ սպանել մեր այս իղձերը: Սակայն Արթուրն իր կենսահավատ վճռականությամբ կյանքի գնով հաղթեց մահին և, անմահների շարքն անցնելով, ոգեշնչեց և ուժ տվեց բազմահազար պայքարողներին:

Արթուրն իր օրինակով նաև վերասահմանեց և բոլորիս որպես պատգամ թողեց մարդու, հայի և քաղաքացու այն անհրաժեշտ չափանիշները, առանց որոնց մենք դատապարտված էինք լինելու:

Ցավակցություն հայտնելով Արթուրի հարազատներին և մեր ժողովրդին, միևնույն ժամանակ կոչ ենք անում հավատարիմ մնալ կյանքը չխնայելով մեզ Հաց ու Հավատ բերած նրա բազմախորհուրդ պատգամին:

 

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան

17 մարտի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    չի բաւեր որ ձեր երեսէն, ձե՛ր պատճառով, խեղճ մարդը մեռաւ,
    ձեզմով «ներշնչուած», ինքզինք հիւծեց մինչեւ մահ,
    հիմա ել դեռ զինք կոպիտ կերպով օգտագործում էք մահից յետոյ,
    պարապ-պարապ խօսքերով՝ ուզում էք շահագործել իր մահը իսկ

    երեք ընտանիքի հայր ոստիկաններ,
    փողոցում ինքզինք հրկիզող մոլորեալ մը,
    հիմա ել այս մարդը…
    առաւել, վէրքեր ստացած եւ/կամ օրինական խնդիրներ դիմագրաւող, ձեր գրգռած, հրահրած՝ խոնարհ ժողովուրդի անդամներ

    դեռ որքա՞ն զոհերու կարիքը ունիք,
    որ թերեւս մի քիչ կշտանաք, հանդարտիք…

Պատասխանել