Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արեւածաղկի եւ դդմի սերմերով օգտակար ըմպելիք

Մարտ 18,2017 12:30 Share

Ինչպես ցանկացած սերմ, այնպես էլ արեւածաղկի եւ դդմի սերմերն աչքի են ընկնում իրենց օգտակարությամբ: Արեւածաղկի սերմերը պարունակում են 25% սպիտակուց, 35% ճարպ եւ մեծ քանակությամբ ածխաջրեր: Բացի դրանից, աչքի են ընկնում հարուստ վիտամիններով, որոնք ամրացնում են մաշկը եւ լորձաթաղանթը, նորմալացնում են թթվահիմնային հավասարակշռությունը: Արեւածաղկի եւ դդմի սերմերը պարունակում են նաեւ ցինկ, որը շատ անհրաժեշտ է օրգանիզմին` հատկապես տղամարդկանց:

Մասնագետները խորհուրդ են տալիս արեւածաղկի եւ դդմի սերմերից պատրաստել շատ օգտակար եւ համեղ ըմպելիք, որը խորհուրդ է տրվում նաեւ երեխաներին: Սերմերն անհրաժեշտ է բովել, հետո աղալ սրճաղացով: Ստացված ալյուրի վրա եռացրած ջուր ավելացնել եւ եռացնել 5 րոպե: Ջրիկ զանգվածն անցկացնել քամիչով, ավելացնել մի գդալ մեղր եւ օգտագործել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել