Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորցին`ընտրակաշառքի մասին. «Ըտենց ըլի`կասենք ամեն շաբաթ ընտրություն արեք» (Տեսանյութ)

Մարտ 23,2017 15:47

«Չէ, չէ, խոսակցություններ են: Հայ ենք: Կարող ա մի բառ ավել են ասում, մի բառ պակաս: Էդ կարեւոր չի: Կարեւորը հաշտ համերաշխ`ամեն մեկը իրա ուզած մարդուն ընտրի»,- Aravot.am-ի հետ զրույցում երեկ ասաց եղեգնաձորցի Ղարիբ պապը`կոծկելով խոսակցությունները, որ Վայոց Ձորի մարզում եւս լարված ու պայթյունավտանգ նախընտրական իրավիճակ է: Մասնավորաբար, Եղեգնաձոր քաղաքում:

ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությունն» այստեղ արդեն տարիների պատմություն ունի: Այն թեժացավ, երբ Եղեգնաձորի քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Մարզպետը ՀՀԿ-ից էր: ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն այլեւս կոալիցիոն գործընկերներ չէին: Հետո, կրքերը համեմատաբար հանդարտ էին, նախընտրական շրջանում դրանք կրկին լարվել են, բայց մարդիկ խուսափում են այդ մասին հրապարակային խոսել:

«Ծառուկյան» դաշինքից Վայոց Ձորում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը եւ մարզի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Իշխող ՀՀԿ-ի թեկնածուն է ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանը:

Ղարիբ պապը վստահեցնում է`իրենց մոտ ընտրակաշառք չեն բաժանում: Դիտարկմանը, որ խոսակցություններ կան, թե ընտրակաշառքի չափերը Երեւանում հասնում են 90 հազարի, Ղարիբ պապը հակադարձեց. «Այ բալամ, ո՞ւր ա մեզ էդ բախտը: Ըտենց ըլի`կասենք ամեն շաբաթ ընտրություն արեք»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031