Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծեռնակները» ավետեցին երաժշտական գարունը (Ֆոտոշարք)

Մարտ 26,2017 21:58

Կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այստեղ ներկայացված էին հայաստանյան երաժշտական կյանքի ցայտուն դրսևորումները, 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական կոլեկտիվները:

Գարունը Հայաստանում ինչպես ամեն տարի, այս տարի ևս ավետեց ծիծեռնակը, մի տարբերությամբ միայն՝  այս անգամ այն երաժշտական էր և ուներ 3 ուղղություն՝ դասական, ժողովրդական և մասսայական(էստրադային): Դասական երաժշտության հանձնախումբը ղեկավարում էր Տիգրան Մանսուրյանը, ժողովրդականինը Ռուբեն Մաթևոսյանը, իսկ մասսայական երաժշտության հանձնախումբը՝ Ռոբերտ Ամիրխանյանը:

Իրենց Ծիծեռնակները ստացան հետևյալ երաժիշտները.

Դասական ժանրում՝

«Լավագույն ալբոմ»՝ «Հին ու նոր Երևան 2798+»

«Լավագույն երաժիշտ կատարող»՝ Գևորգ Հակոբյան

«Լավագույն երաժշտախումբ»՝ «Հարությունյան քառյակ»

Ժողովրդական ժանրում

«Լավագույն ալբոմ»՝ Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարերը»

«Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Կամո Սեյրանյան

«Լավագույն երաժշտախումբ»՝ «Շողակն» անսամբլ

Մասսայական ժանրում

«Լավագույն ալբոմ»՝ «Նաղաշ»

«Լավագույն փոփ երաժշտախումբ»՝ «Դետք» բոյբենդ

«Լավագույն ջազ երաժշտախումբ»՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ»

«Լավագույն ռոք երաժշտախումբ»՝ «The Beautified Project»

«Լավագույն երաժիշտ կատարող»՝ Մառբի (Մարինե Հակոբյան)

«Տարվա հիթ»՝ Իվետա Մուկուչյան. «Love wave»

«Տարվա լավագույն տեսահոլովակ»՝ Միհրան Ծառուկյան. «Նամակ մայրիկին»

«Տարվա լավագույն համերգային ծրագիր»՝ Հանրային հեռուստաընկերություն. «Երգ երգոց»:

Շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ Ստեփան Շաքարյանին՝ Հայ կոմպոզիտորական արվեստում ծանրակշիռ ավանդի համար, 2016 թվականին երաժշտական կարևոր ծրագրեր իրականացնելու համար՝ Լևոն Մալխասյանին, Վաչե Շարաֆյանին, Վահագն Հայրապետյանին՝  «Հովեր» երգչախմբի հետ, Ստամբուլահայ երգչուհի Սիբիլին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

Անդրադառնալով մրցանակակիրներին՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց. «Բոլոր նրանք, ովքեր այսօր հաղթեցին ու ստացան մրցանակ՝ Հայաստանի հարստությունն են, իսկ նրանք, ովքեր բավարար տաղանդ չունեցան՝ իրենց խնդիրն է»:

Նշենք, որ մրցանակաբաշխության «Ծիծեռնակների»-ի  դիզայնի հեղինակը դիզայներ, քանդակագործ Նուռն է:

Լառա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031