Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ՀՀ-ում բնակվող ջավախահայերին՝ ապրիլի 2-ին քվեարկել ՀՅԴ օգտին

Մարտ 27,2017 17:24

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հետևելով նախընտրական շրջաններում վրաստանյան և ՀՀ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ նախաձեռնելու և ջավախահայության խնդիրներն այդ քաղաքական ուժերի հետ քննարկելու, վերջիններիս դիրքորոշումները մի շարք հարցերում առավել հստակեցնելու ավանդույթին, օրերս Երևանում հանդիպումներ ունեցավ ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թվով 9 կուսակցություններից և դաշինքներից 8-ի հետ.նշենք, որ հանդիպում չի կայացել միայն «Ծառուկյան դաշինք» քաղաքական ուժի հետ։ Նաև՝ Խորհրդի անդամները առանձնազրույց են ունեցել ծնունդով ջավախքցի պատգամավորության թեկնածուներ Տաճատ Վարդապետյանի, Շիրակ Թորոսյանի և Վարդան Այվազյանի հետ:

Հանդիպումներում Խորհրդի ներկայացուցիչները հանգամանալից կերպով ներկայացրել են ջավախահայությանը հուզող բազմաթիվ հիմնահարցերից ամենա առանցքայինները, լսել այդ հիմնահարցերի լուծման վերաբերյալ քաղաքական ուժերի տեսակետներն ու առաջարկները, ինչպես և ծանոթացել բոլորի ծրագրային դրույթների հետ:

Ելնելով հանդիպումներում հնչած կարծիքներից, առաջարկներից, ինչպես նաև քաղաքական ուժերի ծրագրային դրույթներից՝ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերից միայն մեկի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացրած ծրագրերում է ներառված Ջավախքի մասին դրույթ: ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Խորհրդի անդամները գոհունակությամբ փաստել են նաև, որ ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիան հաշվետու շրջանում հանդիպումներ է նախաձեռնել Վրաստանի խորհրդարանական ուժերի հետ, որոնց ընթացքում ևս բարձրաձայնվել և քննարկվել են ջավախահայության առջև ծառացած մի շարք խնդիրներ:

Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում ՀՀ-ում բնակվող ջավախահայ իր հայրենակիցներին՝ ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին քվեարկել Հայ Յեղափոխական Դաշնակցության օգտին: Միաժամանակ՝ Խորհուրդն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, ովքեր սիրով ընդունեցին հանդիպման առաջարկը և քննարկեցին ջավախքաբնակ իրենց հայրենակիցների խնդիրները:

 

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի

Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

27 մարտի, 2017 թ.

ք. Ախալքալաք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031