Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորների 80 տոկոսը ոչ գվում են, ոչ բվում են». Արթուր Բաղդասարյան

Մարտ 28,2017 15:59

«Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) ղեկավարն ու պատգամավորի թեկնածուներն այսօր Աջափնյակ վարչական շրջանում անցկացրին իրենց նախընտրական քարոզարշավը:

Այս վարչական շրջանում ՀՎԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Խանիկ Պետրոսյանը խնդրեց հավաքվածներին, որ իրենց ձայնը որեւէ մեկին տալուց առաջ մտածեն, առաջարկեց նաեւ մի բան, ինչը, ըստ իրեն, քչերն են առաջարկում. «Մենք լինենք միասնական, մեր քաղաքական թիմի ներկայացրած ծրագրերը որոշ հարցերի լուծումներ տվող են»:

Նա նաեւ խնդրեց քվեարկել մարդկային տեսակի օգտին, ոչ թե խոստումների համար, որոնք անցնում են:

Իր խոսքն էլ եզրափակեց հավաստիացումով, որ ինքը պատգամավորի կարծրատիպն է ուզում փոխել. «Որ մարդիկ իմանան, որ իրենց ընտրած մարդը պետք է պատասխանատու լինի հենց իրենց»:

ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ ասաց, որ բոլոր նախընտրական հանդիպումներին իր մեքենայով է գնում ու հետեւից ավտոբուսներ ու մեքենաներ չեն գալիս. «Բոլոր տեղերում կարողացել ենք ձեւավորել ամուր թիմ, այս վիճակը ոչ ոքի չի գոհացնում: Երկիրը կաղում է, ինչպես երկրի ներսում, տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Դրա համար էլ խոսում ենք փոփոխությունների անհրաժեշտության մասին»:

Ըստ նրա, ԱԺ պատգամավորների 80 տոկոսը ոչ գվում են, ոչ բվում են, ոչ տեսնում են, ոչ՝ խոսում. «Նրանց չի հետաքրքրում ժողովրդի հոգսերը, նրանց հետաքրքրում է միայն հինգ տարին մեկ գալ, ցուցակները կազմել, փողը տան, տանեն ընտրության»:

Պարոն Բաղդասարյանը նաեւ գովեց Աջափնյակ վարչական շրջանում ներկայացված իրենց թեկնածուին՝ Խանիկ Պետրոսյանին: Ասաց՝ Խանիկ Պետրոսյանը ՀՎԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում է, իսկ Աջափնյակում առաջադրված նրա նման երկրորդին չեն գտնի, որն ունի նման տեղ. «Նրա հաջողությունը երաշխավորված է, եթե թասիբով, նամուսով, ջիգյարով կանգնեք նրա կողքին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031