Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկատուների հաշվին 2300 եվրո կվճարենք ՄԻԵԴ-ի հերթական վճռի համար

Մարտ 28,2017 17:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Անցյալ տարվա հոկտեմբերին ՄԻԵԴ-ի հերթական վճիռը եղավ ընդդեմ Հայաստանի: Մարդու իրավունքների դատարանը քննելով «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործը, որոշել էր, որ ՀՀ կառավարությունը 2300 եվրո պետք է վճարի Հարությունյաններին:

Կառավարության մարտի 30-ի նիստում արդարադատության նախարարությանը հենց այդ նպատակով պահուստային ֆոնդից 2300 եվրոյին համարժեք գումար կհատկացվի, որպեսզի վերջինս փոխհատուցի հայաստանյան դատավորների վճիռների պատճառով վնաս կրած քաղաքացուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: