Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլ 01,2017 23:58

Ապրիլի 1-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 35 CD 304 (վարորդ՝ 1986 թ. ծնված  Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Ա. Ղ.-ը, հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930