Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սմբատյանը՝ ընտրողներին տպագրված ծածկագրեր բաժանելու ահազանգի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 10:20

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ «ԵԼՔ» դաշինքի ահազանգին առ այն, որ ընտրողների քվեարկությունը բացահայտելու նպատակով որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընտրողներին բաժանել են տպագրված ծածկագրեր (օրինակ՝ Բ578), որոնք պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց:
«Եթե ընտրողը ցանկանում է գաղտնի քվեարկել, ապա օրենսդրությունը տալիս է այդ հնարավորությունը: Եթե չի ցանկանում գաղտնի քվեարկել, ապա այստեղ ընտրական հանձնաժողովի գործը բարդ է»,-նկատեց Արմեն Սմբատյանը:

«Ճիշտ է, ընտրական հանձնաժողովները պարտավոր են ապահովել ավելին, բայց հանձնաժողովի անդամը չի կարող մտնել քվեախուց եւ ստուգել՝ ընտրողը կատարո՞ւմ է այնպիսի գործողություն, որը կբացահայտի նրա քվեն»,-հավելեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930