Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահված անձը վիրավորել է դիտորդին. Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել

Ապրիլ 02,2017 15:44

Երևանի 07/53 ընտրատեղամասում վստահված անձանցից մեկը խոչընդոտել է «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Մադլեն Անտոնյանի աշխատանքը, երբ վերջինս փորձել է շրջել տեղամասի տարածքում և ըստ անհրաժեշտության խոսել հեռախոսով: Դիտորդի փոխանցմամբ՝ վստահված անձը սկզբում դժգոհել է, ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին, որից հետո ծանոթների միջոցով փորձել համոզել նրան, որ լքի տեղամասը:

Միջադեպի վերաբերյալ արձանագրություն կազմելու դիտորդի պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ոչինչ չի նկատել, հետևաբար՝ արձանագրություն կազմել չի կարող: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ  Գորիսի մամուլի ակումբ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930