Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը չէր ներկայացել ընտրատեղամաս

Սեպտեմբեր 17,2023 12:34

Շենգավիթ վարչական շրջանի 8/01 տեղամասում ժամը 10:00-ի դրությամբ 1672 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր շուրջ 60 բնակիչ:

Հանձնաժողովի նախագահ Թերեզա Կարապետյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ընտրատեղամասում օրը սկսվել է նորմալ եւ ամեն ինչ բարեհաջող է ընթանում: «Ճիշտ ժամանակին բոլորը եղել են տեղում, վիճակահանությունը կատարվել է, եւ քվեարկությունը սկսվել է ճիշտ ժամը 08:00-ին: Օրենքով սահմանված կարգով, վիճակահանությամբ որոշվել է, թե ով ինչ պարտականություն ունի կատարելու եւ հանձնաժողովի անդամները հերթափոխության կարգով ինչ պարբերականությամբ են միմյանց փոխարինելու: Այս պահին ոչ մի բողոք, դժգոհություն եւ դիտողություն չի եղել ո՛չ վստահված անձանց, ո՛չ դիտորդների, ո՛չ էլ ընտրողների կողմից»,-ասաց տիկին Թերեզան:

Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը չկար եւ մեզ ասացին, որ նա չի եկել ընտրատեղամաս, իսկ ովքեր ներկայացել են, գրանցվել են:

«Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Սիմոն Ալավերդյանը քվեարկության ընթացքի մասին մեզ ասաց. «Ամեն ինչ նորմալ է ընթանում: Ոչ մի դիտողություն չունեմ: Հուսով եմ, որ նորմալ էլ կվերջացնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930