Լրահոս
Օրվա լրահոսը

«Խարդախությունը ձեզնից ենք սորվել» մարտունական կինը՝ Վարդան Ղուկասյանի թիկնապահի կնոջը (Տեսանյութ)

Ապրիլ 03,2017 00:50

Գյումրու ամենաթեժ ընտրատեղամասերից մեկում՝ «Զանգակատան» մանկապարտեզի դիմաց վիճաբանություն սկսվեց Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի ու Մարտուն Գրիգորյանի օգտին դեպի ընտրատեղամաս ուղղորդող մականունավոր կանանց միջև։ Թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը, բակում կանգնած մարտունական կանանցից մեկին ասում էր․ «Շնորհքով ընտրե, գնա, հիմի  քո մոտ թերթիկ կա՞»։

Մարտուն Գրիգորյանին սատարող կինն ասաց՝ ոչ։ «Ուրեմն վերջացավ, այնտեղ մարդիկ են եղել, որոնք թերթիկներ են ունեցել, խնդիրը դա է», -շարունակեց Արուսյակ Հովհաննիսյանը։ Վերջինս ոտքը դեռ չէր քաշել, երբ Մարտուն Գրիգորյանին սատարող կինն ասաց․ «Թե չէ, գիտես, սաղ խարդախությունը ձեզնից է սովորել ժողովուրդը, Վարդան Ղուկասյանից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930