Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խորհրդարանում մի քանի հրաշալի նոր մարդիկ կլինեն, որոնք ե՛ւ կրթված են, ե՛ւ գրագետ են, ե՛ւ լավ անցյալ ունեն. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 04,2017 12:15

Բազմիցս նշել էինք, որ այս ընտրությունները զուրկ էին գաղափարական, քաղաքական բովանդակությունից։ Արժեքների, գաղափարախոսությունների պայքար ընդհանրապես չկար։ Թե որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չլիներ՝ խաղաղության եւ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ծրագրով, ընտրություններին հետեւելու այլ պատճառներ չկային։ Ցավոք։

Սա ընդամենը խորհրդարանում հայտնվելու գործընթաց էր։ Ընդամենը՝ հայտնվելու։ Եթե մենք այս նոր ձեւավորվելիք խորհրդարանը դիտարկենք այն տեսանկյունից, թե քաղաքական-արժեքային ինչ տեսք է ունենալու՝ աջեր, ձախեր, սոցիալ-դեմոկրատներ, ուլտրաձախեր, սոցիալիստներ, այդ առումով էլ ենք ստացել ամորֆ մարմին։ Բացառություն իբր պետք է լիներ ձախ-ազգայնականի համարում ունեցող Դաշնակցությունը, բայց մենք արդեն պատմությունից գիտենք, որ նրանք վասն հայրենյաց պատրաստ են կոալիցիա կազմել ում հետ պատահի, եթե արանքում պաշտոններ կան։

Եթե անձնավորված մոտենանք հարցին, ապա այս խորհրդարանում մի քանի հրաշալի նոր մարդիկ կլինեն, որոնք ե՛ւ կրթված են, ե՛ւ գրագետ են, ե՛ւ լավ անցյալ ունեն։ Դա իսկապես լավ է, բայց դա էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի ընդհանուր այդ գորշ պատկերի վրա։ Կարճ ասած, Սերժ Սարգսյանին պետք էր այսպիսի խորհրդարան ունենալ, եւ նա այն ստացավ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930